07/11/2009 14.16.03



Հայկական եկեղեցւոյ օծում՝ Կայսերիի մէջ


Հայկական եկեղեցւոյ օծում՝ Կայսերիի մէջ - Նոյեմբեր 8-ին Կայսերիի մէջ վերանորոգումէն յետոյ կը բացուի հայկական եկեղեցի՝ Սբ.Գրիգոր Լուսաւորիչը։ Եկեղեցին վերանորոգուած է Պոլսոյ հայկական համայնքի ուժերով ու միջոցներով եւ պիտի օծուի հայ առաքելական եկեղեցւոյ կանոններով։ Տաճարը պիտի օծէ Պոլսոյ պատրիարքարանի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշեանը։ Սբ.Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին կառուցուած է 1191 թուականԷՆ։ Վերականգնողական աշխատանքները տեւած են երեք տարի։
|